Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում մինչև Առաջին համաշխարհային պատերազմը
Արծաթե մեդալ, որով պարգևատրվել են
Հայկական երկրորդ օլիմպիական
խաղերի հաղթողները 1912թ.
Մինչև 1915թ., երբ պետականորեն իրագործվեց հայ բնակչությանը բնաջնջելու կանխամտածված պլանը, հայերն Օսմանյան կայսրությունում, չնայած օսմանցիների մեկուսացված բնույթին, կայսրության առավել քաղաքակրթված տարրերից էին և նշանակալի դեր ունեին կայսրության սոցիալական, տնտեսական ու մշակութային կյանքում:
Եվրոպական ազդեցությունն ու եվրոպական կրթական ավանդույթների ու սկզբունքների հետ ծանոթությունը նպաստեց սպորտային կյանքի աննախադեպ ակտիվացմանը: Բավական է ասել, որ Կոստանդնուպոլսից Վան, Տրապիզոնից Ադանա հայկական տասնյակ սպորտային ակումբներ ու սկաուտական կազմակերպույուններ ի հայտ եկան:
Օլիմպիական խաղերին Օսմանյան կայսրության մասնակցության պատմության մեջ առաջին անգամ երկու հայ մարզիկներ` Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը, Ստոկհոլմում 1912թ. ներկայացրեցին Օսմանյան Թուրքիան հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերում: Շատ հայկական թիմեր ու անհատներ պարբերաբար հաղթանակներ էին տանում և ռեկորդներ սահմանում տեղական ու միջազգային մրցաշարերում:
Հետաքրքիր է, որ 1911-1914թթ. անցկացվեցին չորս «Հայկական օլիմպիական խաղեր»` մասնակցությամբ բոլոր հայկական սպորտային ակումբների: Մրցույթների հաղթողները պարգևատրվեցին արծաթե մեդալներով:
Հայկական առանձին ֆուտբոլային լիգայի ստեղծման գաղափարը չիրագործվեց Առաջին համաշխարհային պատերազմի և այդ ընթացքում հայերի դեմ իրագործված ցեղասպանության պատճառով, որի ընթացքում հայ մարզիկները զոհ դարձան 20-րդ դարի Հայոց ցեղասպանության:
Հայկական օլիմպիական խաղերի մասնակցության դիմում,
«Մարմնամարզ», 1911
V օլիմպիական խաղերը Ստոկհոլմում, աջից երկրորդը Օսմանյան կայսրության թեթև
ատլետիկայի թիմի անդամ վազորդ Վահրամ Փափազյանն է,
«Մարմնամարզ», հուլիսի 5, 1912
Մկրտիչ Մկրյան, Ստոկհոլմի V օլիմպիական խաղերի մասնակից, Ռոբերտ քոլեջ,
«Մարմնամարզ», 5 հուլիսի, 1912
Վաղարշակ Վարժապետյան, Հայկական օլիմպիական խաղերի ու միջազգային
մրցույթների հաղթող Կոստանդնուպոլսում, հեծանվորդ,
«Մարմնամարզ», 1911
Վահրամ Փափազյան, V օլիմպիական խաղեր Ստոկհոլմում,
«Մարմնամարզ», 1912
«Արծիվ» մարմնամարզական ակումբը Տրապիզոնում,
«Մարմնամարզ», 1912
Իզմիրի հայ որսորդաց ակումբի ֆուտբոլային թիմը,
«Մարմնամարզ», 1910
Մարզվանի ամերիկյան դպրոցի «Շավարշան» ֆուտբոլային թիմը,
«Մարմնամարզ», 1911
Նիկոմեդիայի «Ատլաս» մարմնամարզական ակումբն ու ֆուտբոլային թիմը,
«Մարմնամարզ», 1913
Պերպերյան վարժարանի սպորտային թիմը,
«Մարմնամարզ», 1912
Թեթև ատլետիկայի «Պարթև» ակումբի անդամները, Սեբաստիա, 1900-ականներ
(այս մարզիկների մեծ մասը զոհ դարձավ Հայոց ցեղասպանության)
Հաճնի «Միացյալ ակումբի» ֆուտբոլային թիմը,
«Մարմնամարզ», 1911
Հայկական պատանեկան «Ծիծեռնակ» ֆուտբոլային թիմը, Կ. Պոլիս, 1910-ականներ
Սամաթիայի «Վահագն» մարմնամարզական թիմը,
«Մարմնամարզ», 1912
Տարսոնի Ս. Պողոս վարժարանի ֆուտբոլային թիմը, 1914