Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Օն լայն ցուցադրություն

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



Տարբեր հասարակություններում ընտանիքը հանդիսանում է սերունդներին նյութական, հոգևոր, մշակութային արժեքներ փոխանցող կարևորագույն ինստիտուտ: Հայ ժողովրդի համար պետականության բացակայության և օտար տիրապետության պայմաններում ազգային արժեհամակարգի և հայ ինքնության պահպանման գործում դարեր շարունակ ընտանիքը անփոխարինելի դերակատարություն է ունեցել: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ամուսնական սովորույթներն արևմտահայոց մեջ հանդիսանում էին ազգային ինքնության պահպանման կարևոր նախապայման:

Օսմանահպատակ հայերի ամուսնական սովորույթները եղել են բազմաբովանդակ, երբեմն էլ` միմյանցից խիստ տարբեր, պահպանելով սակայն իրենց կրոնական ու ազգային նշանակությունը: Օրինակ նշանախոսությունը կարող էր որոշ վայրերում տեղի ունենալ օրորոցից կամ մանկական տարիքից, իսկ մեկ այլ վայրում իրականացվեր միայն չափահաս դառնալուց հետո: Նշանախոսությանը հաջորդում էր նշանադրության արարողությունը, որին մասնակցում էր նաև քահանան, ով օրհնում էր այդ կապակցությամբ բացված սեղանը: Հարսանիքը հայոց մեջ սովորաբար նշվում էր շաբաթ օրը, երբ տղան իր հարազատների հետ գնում էր հարսին իր տուն բերելու: Հայոց մեջ երեխաներին վաղ տարիքից նախապատրաստում էին ամուսնությանը: Ծնողները իրենց զավակներին պարտավորված էին զգում սովորեցնելու զանազան արհեստներ, ինչը կարևոր նախապայման էր ապագա հարսնացուի և փեսացուի համար: Այս ավանդույթը պահպանվել էր նաև օսմանահպատակ հայերի շրջանում: Օրինակ աղջիկները սովորում էին ձեռագործ, ասեղնագործություն, կար ու ձև, խմոր հունցել, հաց թխել և այլն, ինչը ամուսնության ժամանակ հաշվի էր առնվում և համարվում էր ամուր ընտանիքի, երեխաների ճիշտ դաստիարակության անհրաժեշտ պայման: Աղջիկը, որոշակի տարիքի հասնելուց հետո, սկսում էր ամենայն պատասխանատվությամբ պատրաստել նաև իր օժիտը: Նա կարում և ասեղնագործում էր սպիտակեղենը, հելյունագործում սեղանի, մահճակալի և բարձի ծածկոցներ, շյուղերով գործում զանազան հագուստներ, ծաղկամանների, ջրամանների, սկահակների տակ փռվող գեղեցիկ ժանյակներ և այլն:

Ամուսնացող տղան նույնպես պարտավոր էր տիրապետել արհեստի, որպեսզի կարողանար բարեկեցիկ կյանք ապահովել իր ապագա ընտանիքի համար:

19-րդ դարում Օսմանյան կայսրությունում լուսանկարչական արվեստը մեծ տարածում գտավ շնորհիվ նաև հայ լուսանկարիչների: Նրանց հավաքածուներում պահպանվել են Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի հարսանեկան արարողությունների, նորապսակ զույգերի և սովորույթների լուսանկարներ: Այսպիսի լուսանկարները հարուստ տեղեկություն են պարունակում արևմտահայերի հարսանեկան ծեսերի մասին:




Ոսկի Ռեյիսյան և Յերանոս Թոփալյան, Կ. Պոլիս, 1875թ.
(Hišatak 1896-1930; Pictures and memories: from Armenian family albums between the 19th and 20th centuries)



Նիկոլաս և Մաքրուհի Տեր-Ղազարյան-Գաբրիելյաններ, Ակն, 1880թ., SAVE նախագծի հավաքածու



Հովհաննես և Թագուհի Թարխանյան-Հակոբյաններ, Կ.Պոլիս, 1886թ., SAVE նախագծի հավաքածու



Անդրանիկ Գուլդուրյանը հարսնացուի հետ, Մարզվան, 1890-ականներ, Փարիզի Նուբարյան գրադարանի հավաքածու



Էմանուել և Լուսաբեր Արսլանյաններ, Սվազ, 1890-ականներ
(Hišatak 1896-1930; Pictures and memories: from Armenian family albums between the 19th and 20th centuries)



Հայկական հարսանիք Տարոնում, 1890-ականներ, Փարիզի Նուբարյան գրադարանի հավաքածու



Զուլումյանների հարսանիքը, Խարբերդ, 1892թ., SAVE նախագծի հավաքածու



Մկրտիչ և Ասանետ Թելֆեյան- Բաշյաններ, Կ.Պոլիս, 1893թ., SAVE նախագծի հավաքածու



Գրիգոր և Մարիամ Անտոնյաններ, Սեբաստիա, 1895թ., ՀՑԹԻ լուսանկարների ֆոնդ



Վերոնիկա Ալտեքոսալյան և Հակոբ Մանուկյան, Ադանա, 1898թ.
(Hišatak 1896-1930; Pictures and memories: from Armenian family albums between the 19th and 20th centuries)



Հայկական հարսանիք Թոքատում, Օսմանյան կայսրություն, 1899թ., SAVE նախագծի հավաքածու



Կարապետ Ջաբուլյանը հարսնացուի հետ, Սեբաստիա, 1900թ., SAVE նախագծի հավաքածու



Պողոս և Մարինե Թորիկյան-Սիմոնյաններ, Սամսուն, 1900թ.
(Hišatak 1896-1930; Pictures and memories: from Armenian family albums between the 19th and 20th centuries)



Հայ ամուսնական զույգ, անուններն անհայտ, Սեբաստիա, 1900թ., SAVE նախագծի հավաքածու



Շահնուր Ուշուլյանը հարսանեկան տարազով, Աֆիոն-Գարահիսար, 1900թ., SAVE նախագծի հավաքածու



Օտյաններ, Օսմանյան Կայսրություն, 1900-ականներ
(Hišatak 1896-1930; Pictures and memories: from Armenian family albums between the 19th and 20th centuries)



Հակոբ և Ֆլորա Կույումջյաններ, Կոնիա, 1900-ականներ, Տիգրանուհի Կույումջյանի անձնական հավաքածու



Օժիտի հանձնման արարողություն, Վանի նահանգ, 1900-ականներ, Միշել Փաբուջյանի անձնական հավաքածու



Հայկական հարսանիք, Կեսարիա, Օսմանյան Կայսրություն, 1901թ., SAVE նախագծի հավաքածու



Էլիզ և Հովսեփ Արտինյաններ, Կ.Պոլիս, 1904թ.
(Hišatak 1896-1930; Pictures and memories: from Armenian family albums between the 19th and 20th centuries)



Հերմինե Կոյաբաշյան, Բրուսա, 1904թ., SAVE նախագծի հավաքածու



Վահան և Նունյա Բարսեղյաններ, 1904թ., Ագշեհիր
(Եղիսաբեթ Բարսեղյան, «Եղեռնից Վերածնունդ», Երևան, 2011 )



Փիրուզ Ղազարյան և Օննիկ Փամբակյան, Իզմիր, 1906թ.
(Hišatak 1896-1930; Pictures and memories: from Armenian family albums between the 19th and 20th centuries)



Հայ ամուսնական զույգ, անուններն անհայտ են, Մերսին, 1906թ.
(Hišatak 1896-1930; Pictures and memories: from Armenian family albums between the 19th and 20th centuries)



Հովհաննես և Վիկտորիա Այնիլիան-Շնորհոկյաններ, Այնթափ, 1908թ., SAVE նախագծի հավաքածու



Հովհաննես Խասաբյան և Գենովբե Գուրեկյան, Սամսուն, 1909թ.
(Hišatak 1896-1930; Pictures and memories: from Armenian family albums between the 19th and 20th centuries)



Հալաջյաններ, Այնթափ, 1910թ., SAVE նախագծի հավաքածու



Հայ ամուսնական զույգ, անուններն անհայտ են, Օսմանյան կայսրություն, 1910թ., SAVE նախագծի հավաքածու



Ադրինե Բոդուրյան Շիշմանյան, Բրուսա, 1912թ., SAVE նախագծի հավաքածու



Հայկական հարսանիք, Արաբկիր, 1913թ., SAVE նախագծի հավաքածու



Ֆլորա Անտոնյան և Լյուդվիգ Կեդիկյան (Գյոդակյան), Կ.Պոլիս, 1914թ., ՀՑԹԻ լուսանկարների ֆոնդ



Ազնիվ և Ռաֆայել Կոստանյան-Դարաքյաններ, Խարբերդ, 1914թ., SAVE նախագծի հավաքածու



Մեծմորուքյանների հարսանեկան հանդեսը, Սեբաստիա, 1915թ., SAVE նախագծի հավաքածու



Հայկական հարսանիք, Պարտիզակ, 1915թ.
(The National Geographic Magazine, Volume XXVIII, N. 4)







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am