Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Օնլայն ցուցադրություն



ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐՀԱՆՈՒՄ
ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԱՐՀԱՆՈՒՄՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ 1914-1922ԹԹ.






Խարբերդից տարհանված 5000 հայ երեխաներից մի խումբ, 1922 թ.
1914-1922 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքով շուրջ 500 000 հայ երեխաներ սպանվեցին (ողջակիզվեցին, թունավորվեցին, խեղդամահ արվեցին), մահացան սովից, տարբեր համաճարակային հիվանդություններից: Ցեղասպանությունը վերապրած շատ երեխաներ՝ որբացան, բռնի իսլամացվեցին: Կենդանի մնացածներին վերահաս մահից փրկելու և կայսրության տարածքից տարհանելու գործուն աշխատանքներ իրականացրեցին հայկական միությունները, եկեղեցական կառույցները, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունները (Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե, Լոնդոնի քաղաքագլխի ֆոնդ, Դանիացի տիկնանց միություն, Ռուսական Կարմիր խաչ, Ռուսաստանի քաղաքների միություն և այլն), ինչպես նաև միջազգային կազմակերպությունները (Կարմիր խաչ, Ազգերի լիգա):

Մահվան վտանգի առջև հայտնված որբերի տարհանումն ապահովելու էր երեխաների հետագա ֆիզիկական անվտանգության, կեցության և ազգային դաստիարակության հարցը: Ըստ էության տարհանվում էին այն որբերը, որոնց ցեղասպանության տարիներին հավաքագրել էին անմարդաբնակ վայրերից (անապատներից, անտառներից), փողոցներից, որտեղ նրանք զբաղվում էին մուրացկանությամբ, մահմեդական ընտանիքներից և թուրքական պետական որբանոցներից: Տարհանվեցին նաև ռազմական գործողությունների գոտում հայտնված հայ երեխաները, որոնց էվակուացիան իրականացվեց ռուս և անգլիացի զինվորականների կողմից:

Ցեղասպանության տարիներին հայ երեխաների առաջին լայնածավալ տարհանումն իրականացվեց Մուսա լեռան հերոսամարտի ժամանակ: 1915թ.-ի գարնանը երիտթուրքական կառավարությունը սկսում է Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Հուլիսի 30-ին նաև Միջերկրականի առափնյա շրջանի` Սուեդիայի (Հալեպի նահանգ, Անտիոքի գավառ) վեց հայկական գյուղերի ավելի քան 6000 բնակչությանը գաղթի հրաման է տրվում: Հրամանին է ենթարկվում բնակչության մի փոքր մասը, մնացածը` մոտ 5000 սուետիահայեր բարձրանալով Մուսա լեռը՝ դիմում են ինքնապաշտպանության, որը տևում է 53 օր: Ֆրանսիական «Գիշեն» ու «Ժաննա դ’Արկ» նավերը օգնության են հասնում և սեպտեմբերի 13-15-ը 4058 հոգու Մուսա լեռից էվակուացնում Եգիպտոսի Պորտ-Սաիդ նավահանգիստ: Մի քանի երեխաներ ծնվեցին ֆրանսիական նավերի վրա, որոնց անվանակոչեցին խորհրդանշական անուններով՝ Գիշեն, Ազատուհի և այլն:

Մուսա լեռից Պորտ Սաիդ տարհանվածներից 1 563-ը երեխաներ էին:

Այս ընթացքում հայ երեխաների տարհանման գործողություններ իրականացվեցին Խնուսում, Վանում, Բաղեշում և այլ վայրերում:

Փոքր Ասիայում քեմալական (ազգայնական) շարժման ծավալմանը զուգընթաց՝ 1921-22 թթ. Օսմանյան կայսրության որբանոցներում ապաստանած հայ երեխաների համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվում: Այն ավելի է սրվում Կիլիկիայում քեմալականների կողմից իրագործված հայկական կոտորածներից հետո, որի հետևանքով հազարավոր կիլիկիահայեր Այնթափից, Մարաշից, Հաճընից, Մերսինից և այլ վայրերից ստիպված են լինում լքել իրենց հայրենի բնակավայրերը: 1921 թ. վերջին՝ կիլիկիահայերի զանգվածային գաղթի ընթացքում, շուրջ 7500 հայ որբ Կիլիկիայից տարհանվում է Հալեպ, Բեյրութ, Դամասկոս և Ալեքսանդրեթ, որոնց մեծ մասը հայտնվում է Ազգային խնամատարության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության խնամակալության տակ:

Հայ երեխաների տարհանման դրվագներից է նաև 1921 թ. դեկտեմբերին Բասրայի նահանգի Նահր էլ Օման ավանի հայկական գաղթակայանից 816 հայ որբի նավով փոխադրումը Երուսաղեմ, որտեղ նրանց դիմավորում են Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանը, ազգային գործիչներ և մեծ թվով տեղացի հայեր:

1915-23 թթ. երիտթուրքերի և քեմալականների կողմից իրագործված հայկական կոտորածների հետևանքով որբացած հազարավոր հայ երեխաներ հայտնվեցին ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ՝ Օսմանյան կայսրության ողջ տարածքով մեկ: Այս մտահոգությամբ պայմանավորված՝ 1922 թ. փետրվարի 7-ին Հալեպում կայանում է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցների և Կիլիկիո Սահակ Բ կաթողիկիոսի կողմից լիազորված հայկական պատվիրակության ժողովը՝ Առաջնորդական փոխանորդ Հարություն քահանա Եսայանի նախագահությամբ: Ժողովը որոշում է Թուրքիայի հարավային և հարավարևելյան շրջանների որբանոցներում ապաստանած հայ որբերին տեղափոխել Սիրիա և Լիբանան, իսկ հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանների որբացած հայ երեխաներին՝ Հունաստան և Կովկաս: Թուրքիայի ներքին՝ կենտրոնական շրջանների՝ Կեսարիա, Կոնիա, Սեբաստիա, ինչպես նաև հյուսիսային շրջանների՝ Տրապիզոն, Սամսուն, քրիստոնյա որբերը՝ հայ և հույն ծնողազուրկ երեխաները, Ամերիկյան նպաստամատույցի որոշմամբ ցամաքային ճանապարհով փոխադրվում են Կ.Պոլիս, իսկ այնտեղից՝ նավով Հունաստան և տեղաբաշխվում 13 որբանոցներում: Քայքայվող Օսմանյան կայսրության մյուս շրջաններից՝ Թրակիայից, որբերը տեղափոխվում են Ռումինիա և Բուլղարիա, իսկ Իզմիրից և Բրուսայից՝ Մարիցա գետով՝ Հունաստան:

Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան շրջաններից (Ուրֆայի շրջակայքից, Մարդինից, Խարբերդից, Ակնից և Մալաթիայից) հայ որբերի տարհանման պատասխանատուներ նշանակվեցին Յակոբ Կյունցլերը և նրա կինը՝ Էլիզաբեթը, ովքեր 1922 թ.-ից աշխատում էին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի Ուրֆայի մասնաճյուղում և զբաղվում այդ կազմակերպության կողմից հավաքված հայ որբերի խնամքով: Նրանց թեկնածության ընտրությունը պայմանավորված էր վերջիններիս՝ տարածքի և թուրքերենի փայլուն իմացությամբ: 1922 թ. ապրիլին Խարբերդից և հարակից շրջաններից Կյունցլերը կազմակերպում է համաշխարհային պատմության մեջ որբերի ամենաստվար՝ շուրջ 5 000 երեխաների աննախադեպ տարհանման գործողությունը: Ըստ Յա. Կյունցլերի կազմած վիճակագրության՝ ընդհանուր առմամբ Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան բնակավայրերից տարբեր խմբերով իր կողմից տարհանվում է շուրջ 8 000 հայ երեխա, որոնք տեղաբաշխվում են Սիրայի և Լիբանանի որբանոցներում:

1922 թ. սեպտեմբերին՝ Զմյուռնիայի աղետի ժամանակ, շուրջ 5 000 հույն և հայ որբեր տարհանվում են քեմալականների կողմից հրդեհի մատնված քաղաքից՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակից Սառա Քորնինգի ջանքերով, որոնց ամերիկյան ռազմանավերով տեղափոխում են Հունաստան:

Տարհանման այս գործողությունների արդյունքում երիտթուրքերի ու քեմալականների ցեղասպանական գործողություններից փրկվեցին հազարավոր հայ որբեր:

Ըստ Ջ. Բարտոնի տվյալների՝ 1922-23 թթ.՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի գործուն աշխատանքների շնորհիվ, մոտավոր հաշվարկով Թուրքիայից Սիրիա, Լիբանան և Հունաստան էվակուացվեցին մոտ 30 000 հայ և հույն որբ, որից 12 000 հայ երեխա՝ կայսրության միայն հարավային, հարավարևելյան շրջաններից:



Գոհար Խանումյան
ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ










Ֆրանսիական նավերով մուսալեռցիների տարհանումը Պորտ-Սաիդ, 1915թ.





Մուսալեռից տարհանված երեխաները Պորտ-Սաիդում, 1915թ.





Մուսալեռից տարհանված երեխաները Պորտ-Սաիդում, 1915թ.





Մուսալեռից տարհանված երեխաները Պորտ-Սաիդում, 1915թ.




816 հայ որբերի տարհանումըՆահր էլ-Օմարից դեպի Երուսաղեմ, 1921թ.




Հայ որբերը Երուսաղեմում, 1922թ.




Կույր և հաշմանդամ հայ որբերի էվակուացիան Թուրքիայից Յ. Կյունցլերի կողմից, 1922 թ.




Յակոբ Կյունցլերի կողմից Թուրքիայից տարհանված
8 000 հայ որբերի էվակուացիոն ուղիները, 1922 թ.





Թուրքիայից տարհանվող հայ որբերի խումբ,1922 թ.




Խարբերդից տարհանված 5000 հայ երեխաների խումբը, 1922թ.




Թուրքիայից տարհանվող հայ որբերի խումբ,1922 թ.




Թուրքիայից տարհանված 8 000 որբերի առաջին՝ 130 հոգանոց խումբը.
երկօրյա դժվարին ճամփորդությունից հետո հանգստի ժամին





Ուրֆայից տարհանված հայ որբերը քրդական Սուրուջ գյուղի մոտ, 1922 թ.




Թուրքիայից տարհանված 1400 որբ ապաստանեց Ղազիրի (Լիբանան) որբանոցում




Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցների կողմից տարհանվող երեխաները նավ նստելիս, 1922թ.




Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցների ուղեկցությամբ ցուցակագրված փոքրիկ որբերը ուսապարկերով և փրկարար օղակներով բարձրանում են նավի վրա, 1922թ.




Տարհանվող փոքրիկ որբերը կառամատույցում՝ նավին սպասելիս, 1922թ.




Թուրքիայից տարհանված հազարավոր երեխաների մի խումբ: Նրանք հարկադրված հեռանում են պատմական հայրենիքից, 1922թ.




Փոքրիկ որբերը կազմակերպված շարքերով տարհանվում են Թուրքիայից, 1922թ.




Սառա Քորնինգի կողմից Զմյուռնիայից տարհանված երեխաները, 1922թ.




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am