Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Օն լայն ցուցադրություն



«ՀՈԳԻՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ» ԿԱՄ «ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ»



poster

«Հոգիների աճուրդ» ֆիլմի ցուցադրության գովազդային պաստառ
1918թ. Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը` «Հոշոտված Հայաստան» խորագրով, ուր հեղինակը` ցեղասպանությունը վերապրած չմշկածագցի Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանը, պատմում է աքսորի ճանապարհի իր սարսափները: Կորցնելով ծնողներին, քույրերին ու երեք եղբայրներին, որոնք գազանաբար սպանվեցին իր աչքերի առջև, 14-ամյա Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվել ու պատվազրկվել է թուրք և քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում. նա պատմում է իր տեսած արյան խրախճանքների ու մարդկային պատկերացումից դուրս դաժանությունների մասին: Արշալույս Մարտիկանյանը` հայկական Ժաննա դԱրկը, ինչպես նրան անվանեցին ԱՄՆ-ում, կրելով երկու տարվա մղձավանջային սարսափները, հավատափոխ չեղավ և փախչելով թուրք Քեմալ էֆենդիի հարեմից, երկար թափառումներից հետո 1917թ. գարնան սկզբներին հասավ Էրզրում, որն արդեն գրավվել էր ռուսական բանակի կողմից, ապաստանեց ամերիկյան միսիոներների մոտ, այնուհետև Հայ ազգային միության և Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտեի միջոցներով անցավ Պետերբուրգ, ապա և` ԱՄՆ, Նյու Յորք, ուր և բնակություն հաստատեց: Այս ամենը, սակայն, չնկճեց Արշալույս Մարտիկանյանին. նա առաքելություն ուներ` աշխարհին հաղորդակից դարձնել Թուրքիայում` հայերի դեմ իրագործած ոճրագործություններին:
Ravished Armenia


«Հոշոտված Հայաստան» գիրքն արդեն պատրաստ էր, երբ Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կողմից առաջարկվեց գրքի սյուժեի հիման վրա ստեղծել կինոնկար, որի ամբողջ հասույթը (30մլն ամերիկյան դոլար) պետք է տրամադրվեր Մերձավոր արևելքում հավաքված 60 հազար հայ որբերի կենսաապահովմանը: Այսպես, 1918թ. Կալիֆորնիայում, ամերիկյան Մետրո Գոլդվին Մեյեր կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանեց «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը (շուրջ 10 հազար անձանց, այդ թվում և հայ բռնագաղթվածների 200 երեխաների մասնակցությամբ), որը Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր: Կինոնկարի սցենարն ունեցել է 3 տարբերակ, որոնցից առաջինն ունեցել է 675 տեսարան (կադր), իսկ վերջին, վերամշակված տարբերակը` 531, որոնցից յուրաքանչյուրը ենթարկվել է մանրակրկիտ ստուգման Լորդ Ջեյմս Բրայսի (Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտեի նախագահ, նախկինում Մեծ Բրիտանիայի դեսպանն ԱՄՆ-ում, ով բրիտանական կառավարության կողմից հանձնարարություն էր ստացել հետաքննելու հայկական ջարդերը) և Հենրի Մորգենթաուի (1913-1916թթ. Թուրքիայում ԱՄՆ դեսպան) կողմից` արժանանալով վերջիններիս բարձր գնահատականին: Ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց ինքը` Արշալույս Մարտիկանյանն է, ով նաև մեծապես աջակցել է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին: Նկարահանումների տնօրեն, ռեժիսոր Օսկար Ափֆելը, նկատի ունենալով կինոնկարի քաղաքական մեծ նշանակությունը, նաև` խորին հարգանքով վերաբերվելով Մարտիկանյանի առաքելությանը, որոշում է գլխավոր դերակատար ընտրել վերջինիս, որի մասնակցությունն, ըստ Ափֆելի, կդառնար մի ահեղ կոչ ոչ միայն կինոդիտողների, այլև նրանց համար, ովքեր հնարավորություն չեն ունենա դիտելու ֆիլմը, կդառնա մի վիթխարի ահազանգ` ոչ միայն մի ազգի ողբերգության, այլև ամբողջ մարդկության համար:

Aurora Mardiganian's dedicationa

Արշալույս Մարտիկանյանի ուղերձը
Նյու Յորք, դեկտեմբեր 1918 թ.
Նախքան Ֆիլմի առաջին ցուցադրությունն, այն հանձնվել է շարժանկարների արտոնագրման ամերիկյան ազգային խորհրդին, որի 1919թ. հունվարի 25-ի հատուկ զեկույցում` ուղղված Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտեին, մասնավորապես ասվում էր, որ ֆիլմը բացի իր մեջ պարունակող գեղարվեստական, պատմական, ճանաչողական, դաստիարակչական և մի շարք այլ արժեքներից «նաև անկեղծ ներկայացումն է հայերի տանջանքների, ինչը մեծ ազդեցություն կթողնի ամերիկյան հասարակության յուրաքանչյուր անձի վրա»:
Auction of Souls

1919թ. փետրվարի 16-ին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում առաջին անգամ ցուցադրվել է «Հոգիների աճուրդ» ֆիլմը
«Հոգիների աճուրդ» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1919թ. փետրվարի 16-ին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում, Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտեի անդամներ Օլիվեր Հարիմանի և Ջորջ Վանդերբիլթի հովանավորությամբ: Ցուցադրությանը ներկա են գտնվել Նյու Յորքի շուրջ 7000 ականավոր անձինք (տոմսի արժեքը եղել է 10 ամերիկյան դոլար): Ֆիլմի ցուցադրությունը տևել է մեկ շաբաթ, որից ստացված հասույթն ուղարկվել է Մերձավոր արևելքի նպաստամատույց կոմիտեին: Մեծ քաղաքներում` Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում կինոնկարի յուրաքանչյուր պրեմիերային ցուցադրումից հետո հանդիպումներ են կազմակերպվել տեղի վերնախավի և Մարտիկանյանի հետ, որոնցում վերջինս ամերիկյան հասարակությանն է ներկայացել թուրք ոճրագործների վայրագությունները: Կինոնկարի ռեժիսոր Օսկար Ափֆելը կինոդիտողների հետ հանդիպումներից մեկում ասել է, որ «Հոգիների աճուրդ»-ը Հայաստանի ճակատագրական պատգամն է ամերիկյան ժողովրդին, և որ ինքը յուրաքանչյուր իրադարձության մոտեցել է ծայրահեղ շրջահայացությամբ ու բացարձակ ճշմարտացիության դիրքերից: Ափֆելը նաև խոստովանել է, որ ֆիլմից կրճատվել են մի շարք տեսարաններ, որոնք չափից ավելի անմարդկային էին, ինչպես օրինակ` ծեր հայ հոգևորականի եղունգների պոկոտումն աքցանով, և ինքն ստիպված է եղել խնայել կինոդիտողի նյարդերը. ապա ավելացնում է. «Անկեղծորեն կարծում եմ, որ ոչինչ պետք չէր կրճատել, քանի որ այս կինոնկարը վեր է խոյանում որպես ճշմարտության հուշարձան, նրա արձագանքները շատ հեռուն գնացող ահազանգ են, և ճշմարտության կեղծումը շատ ավելի սարսափելի է»:

Auction of Souls

Մերկ, խաչված հայ աղջիկների շարք
Ընդհանուր առմամբ ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ 23 նահանգների մեծ քաղաքներում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, այդ թվում` Մեքսիկայում, Կուբայում և ամենուր բացառիկ հաջողություններ է ունեցել` արժանանալով «դարակազմիկ կինոնկար» գնահատականին: 1919-1920թթ. Լոնդոնում հրատարակվող կինոարվեստին նվիրված «Բայոսկոպ» շաբաթաթերթը գրում է. «Հոգիների աճուրդ» կինոնկարը նոր մրցանիշ է սահմանել Միացյալ նահանգներում», իսկ մի շարք հեղինակավոր թերթերի գովազդագրերում` “The Illustrated London news”, “The Morning Telegraph”, նշվում էր արվում, որ յուրաքանչյուր մարդ պետք է դիտի այս ֆիլմը:

«Հոգիների աճուրդ» ֆիլմը Մեծ Բրիտանիա է բերվել 1919թ. դեկտեմբերին և ենթարկվել է պետական գրաքննության: Երկար բանակցություններից հետո Սկոտլանդ Յարդի համաձայնությամբ ֆիլմը ցուցադրվել է 1920թ. հունվարի 20-ին թագավորական Ալբերտ Հոլլում և շարունակվել` մոտ երեք շաբաթ, որից հետո դադարեցվել է, երկրորդ անգամ գրաքննվել (փոխվել են որոշ վերնագրեր, կրճատվել են 4 տեսարան), ապա նորից ցուցադրվել: Որոշ ժամանակ անց ֆիլմի ցուցադրումը մեկընդմիշտ դադարեցվում է և հանվում շրջանառությունից: 1920-ական թթ. սկզբին ինչպես ամերիկյան, այնպես էլ բրիտանական գրադարաններից գրաքննության ենթարկվեց և հանվեց նաև «Հոշոտված Հայաստան» գիրքը, վերաշարադրվեցին գերմանացի սպաների հակամարդկային գործողություններին վերաբերող էջերը:
Ավելի քան ութսուն տարի կինոյի պատմաբանները փնտրել են «Հոգիների աճուրդ» ֆիլմի 9 ժապավենները (մասերը), սակայն որևէ հետք չեն գտել: Կա վարկած, որ նիտրատի հիմքի վրա պատրաստված այդ հազվագյուտ ժապավենները ջրի տակ են անցել դեպի Բաթումի նավահանգիստ շարժվող խորտակված նավի հետ միասին, կամ որ դրանք գողացվել ու ոչնչացվել են Բաթում քաղաքում: Ֆիլմի ամբողջական տարբերակը` 85 րոպե տևողությամբ, ցավոք, այսօր չի պահպանվել, և միայն 1994թ. արգենտինահայ Էդուարդ Գոզանլյանի ջանքերով հայտնաբերվել է ժապավենից մի հատված, որի մի օրինակը պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում: Ֆիլմն ունեցել է նաև անգլերեն, հետագայում` ֆրանսերեն ու հայերեն ենթագրեր բոլոր տեսարանների համար, որոնց ցանկը բնագրով պահպանվում է Կինոնկարների արվեստի և գիտության ակադեմիայի Մարգրեթ Հերիքի գրադարանի Սելիջի հավաքածուում և լույս է տեսել 1997թ. Scarecrow Press-ի կողմից հրատարակված Էնթոնի Սլայդի «Հոշոտված Հայաստանը և Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքում:





Ջարդն սկսվեց ...



Մարդիգանյանների ընտանիքի տանջանքները
Դերերում` Ջորջ Մելիքյան, Եվգենի Բեսերեր, Լիլիան Վեսթ
Ա. Մարդիգանյանն աջից երկրորդն է և Աննա Ք. Նիլսոնը (օրիորդ Գրեհեմի դերում) կանգնած է նրանց վերևում




Ֆիլմում հաճախ օգտագործվող կադր


















Լուսանկարների աղբյուրները` Միսաք Քելեշյանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվի հավաքածու





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am