Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Օն լայն ցուցադրություն


1909թ. Ադանայի կոտորածները. ողբերգության անհայտ տեսարաններ



Le Petit

Քրիստոնյաների կոտորածները Թուրքիայում
“Le Petit” ամսագիր, Մայիսի 2, 1909 թ.
Ադանայի կոտորածներն Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի լայնամասշտաբ ջարդերի երկրորդ փուլը հանդիսացան: 1909թ. ապրիլին իրականացված բռնությունները համընկան սուլթան Աբդուլ Համիդ II-ի (1876-1909) համախոհների կողմից իրականացրած հակահեղափոխության հետ: Աբդուլ Համիդը, 1908թ. Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից իրականացրած երիտթուրքական հեղափոխության հետևանքով, ստիպված էր եղել վերականգնել Օսմանյան սահմանադրությունը:

Միջերկրականի ափին գտնվող ծաղկուն շրջան Ադանայի նահանգը` Կիլիկիայի հին իշխանությունը, իսկ 11-14-րդ դդ. անկախ հայկական պետությունը, զերծ էր մնացել 1890-ականների ջարդերից: Սակայն, այժմ, անկարգությունները հատկապես դաժան էին Ադանա քաղաքում, որտեղ, ինչպես հաղորդվում էր, ողջակիզվեցին 4437 հայեր, քաղաքի մոտ կեսն ավիրվեց: Ոմանք ստեղծված դժոխքը նկարագրեցին որպես «հոլոքոստ»: Անկարգությունները տարածվեցին ամբողջ նահանգով, և հայերը տվեցին շուրջ 30000 զոհ: Մինչ Ադանայում դիմադրության ապարդյուն փորձեր էին արվում, իսկ շրջակա փոքր գյուղերի հայերը դաժանաբար սրի էին քաշվում, երկու` առավելապես հայերով բնակեցված քաղաքներ, հաջող ինքնապաշտպանություն կազմակերպեցին: Կիլիկիայի լեռներում գտնվող Հաճընը դիմադրեց պաշարմանը, միաժամանակ Դյորթյոլի (Չորք-Մարզվան) 10000 հայերը դիմակայեցին 7000 թուրքերին, ովքեր շրջապատել էին քաղաքը և կտրել ջրամատակարարումը:

Ջարդերի ծավալը դրդեց կառավարությանն սկսել հետաքննություն: Սակայն մեղավորների անպատժելիությունը հարված հասցրեց հայերի` նոր վարչակարգի կողմից ազատական բարեփոխումների իրականացման հույսերին: Օսմանյան կայսրության հետադիմական տարրերը կասկածվում էին կոտորածների սանձազերծման մեջ` Միություն և առաջադիմություն կուսակցությանը վարկաբեկելու համար, սակայն երիտթուրքերը ևս ներգրավված էին ջարդերի կազմակերպման և հրահրման մեջ: Ադանայի ջարդն ի հայտ բերեց երիտթուրքական շարժման երկակի բնույթը, որը բաղկացած էր թե´ արմատական, և թե´ ազատական տարրերից: Սա նաև ցույց տվեց Օսմանյան պետության ազգայնական, արմատական ու պահպանողական տարրերի շահերի համընկնումը զարգացած փոքրամասնությունների նկատմամբ իրենց վարած քաղաքականության մեջ:

Երիտթուրքերի համար Ադանայի կոտորածները դարձան Օսմանյան կայսրության քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ թուրքերի ատելության ուժգնության ապացույցը և հնարավորություն ընձեռեցին ստուգելու իրենց հմտությունն` այդ ուժերին քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Եվ չնայած սահմանադրական կառավարության վերականգնմանը` մասսայական բռնությունների ոգին վերածվեց պետական հզոր մեխանիզմի:

Կոտորածներին հաջորդեց երկու հանձնաժողովների ստեղծումը: Դրանցից մեկը կազմավորեց օսմանյան խորհրդարանը (Հայկ Պապիկյան, Հարություն Մոստիճյան, Յուսուֆ Քեմալ, Ֆայիդ Բեյ), իսկ մյուսը` Կ. Պոլսի Հայոց պատրիարքը: Հետաքննելով Ադանայի եղեռնի պատճառներն ու հետևանքները` հանձնախմբերը կազմեցին պաշտոնական տեղեկագրեր, որոնց համաձայն գլխավոր հանցավորներ ճանաչվեցին նահանգապետ Ջևադ բեյը, զորահրամանատար Մուստաֆա Ռեմզի փաշան և նրանց հրահանգները տեղերում կենսագործող պաշտոնյաները: Արձանագրվեց, որ Ադանայի ջարդերին զոհ է գնացել ավելի քան 30.000 հայ: Հայ բնակչությանը հասցված վնասը կազմում էր շուրջ 20 մլն թուրքական լիրա. հրդեհվել էր 24 եկեղեցի, 16 դպրոց, 232 տուն, 30 հյուրանոց, 2 ֆաբրիկա, 1429 ամառանոց, 253 ագարակ, 523 խանութ, 23 ջրաղաց և շատ այլ շինություններ:

Երիտթուրքերը, պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը փոխելու նպատակով, ձևական հետաքննություն սկսեցին, սակայն ջարդերի կազմակերպիչներն ու պատասխանատուներն այդպես էլ մնացին անպատիժ:

Օնլայն ցուցադրությունում ներառված բնօրինակ լուսանկարները վերջերս հայտնաբերված հավաքածուից են, որը ներառում է հիմնականում չհրապարակված ավելի քան 70 լուսանկարներ` արված 1909թ. ապրիլին և մայիսին Ադանայում և հարակից շրջաններում:

Adapted from:
‘Adana Massacre’ by Rouben Paul Adalian
‘Encyclopedia of genocide’




Ադանայի հայկական թաղամասի համայնապատկերը ջարդերից հետո



Թերզյան կաթոլիկ դպրոցի ավերակներն Ադանայում



Տեսարան Ադանայի հայկական թաղամասից



Ադանայի հայերին պատկանող տների և խանութների ավերակներ



Ադանայի հայկական եկեղեցու ավերակները



Տեսարաններ հայկական թաղամասից



Տեսարաններ հունական եկեղեցուն կից թաղամասից



Ավերված տներ Ադանայի հայկական թաղամասում



Հայկական տների ավերակներ Ադանայում



Ջարդերից փրկված հայերն իրենց տների ավերակների մոտ



Հայ որբեր` իրենց տան ավերակների մոտ



Տղաների վարժարանի ավերակներ



Ադանայի հարուստ հայ սեփականատերերի խանութների և տների ավերակներ



Ադանայի հայկական եկեղեցու սրահի ավերակները ջարդերից հետո



Ավերածությունների տեսարաններ Տարսոն քաղաքից



Ադանայի հայկական դպրոցի ավերակներ



Ադանայի հայկական կաթոլիկ եկեղեցու և վարժարանի ավերակներից մի հատված



Ավերածությունների տեսարաններ Տարսոն քաղաքից. հետին պլանում Տարսոնի Ս. Պողոս եկեղեցին է



Հայկական և հունական տների ավերակներ



Ադանայի հայկական թաղամասի ավերակներ



Հիմնովին ավերված շուկայի տեսարան Ադանայում



Տարսոնի Ս. Պողոս եկեղեցու խորանի ավերակները



Հայ բողոքականների եկեղեցու ավերակները


Ս. Ստեփանոս հայկական եկեղեցու և աղջիկների վարժարանի ավերակներն Ադանայում


Հայ կաթոլիկ եկեղեցին հրկիզված


Ադանայի հիմնովին ավերված շուկայի տեսարան



Ադանայի հայկական թաղամասի ավերակներ


Հայկական կաթոլիկ վարժարանի ավերակները


Հայերին պատկանող տների ավերակներ


Ջրհորներից հանված հայերի դիակներ Ադանայում



Տեսարան Մերսինի ծովափից. Ադանայի ջարդերի զոհի մարմին



Ջարդերից փրկված հայերի վրանատեղի



Ադանայի ջարդերից վերապրողներ



Հայկական եկեղեցու շուրջ հավաքված անօթևան հայեր



Ադանայի ջարդերից փրկված հայերի ժամանակավոր կայանատեղի



Հայկական եկեղեցու շուրջ հավաքված անօթևան հայեր



Իր ընտանիքից միակը ողջ մնացած հայ գյուղացի` ձեռքին իր որդու գանգը, Ադանայի նահանգ




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am