03.03.2017
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ստացավ ՀՀ կառավարության 2016 թվականի մրցանակ՝ միջազգային ստանդարտների ներդրման բնագավառում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին թանգարանի աշխատանքը գնահատելու համար և նշեց՝ ՀՑԹԻ գործունեությունը հիմնված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հարգանքի վրա:
Հայկական մի շարք խոշոր և հանրաճանաչ կազմակերպությունների մրցանակաբաշխությունը կազմակերպում է Ստանդարտների ազգային ինստիտուտը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Համազգային վստահության խորհրդի հետ համատեղ:
Մրցանակաբաշխության արարողությունն անցկացվեց մարտի 3-ին՝ հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը: