21.10.2008
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրեց հրապարակային ծրագիր Միացյալ Նահանգներում առաջինը հանդիսացող «SAVE նախագիծ» հայկական լուսանկարների արխիվի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռութ Թոմասյանի կողմից: Տիկին Թոմասյանի ծրագիրը, որը կոչվում է «SAVE նախագիծ». հայերը ֆոտոխցիկի աչքով», ներկայացումն է դեռևս 1975 թ. սկսած աշխատանքների, որոնք տարվել են տարբեր ժամանակներում և վայրերում ապրած հայերի լուսանկարչական տվյալների հավաքման ու փաստագրման ուղղությամբ: Տիկին Թոմասյանը կպատմի, թե ինչպես և ինչու նա սկսեց լուսանկարների հավաքագրումը, կբացատրի իր և իր աշխատակիցների կողմից կիրառված արխիվային հիմնական մեթոդները, իսկ այնուհետև կներկայացնի մեծ քանակությամբ լուսանկարներ` իրենց պատմություններով հանդերձ:
«SAVE նախագիծ» արխիվը, որը գործում է Ուոթերթաունում, Մասսաչուսեթսում, անընդհատ համալրվող ավելի քան 27 հազար լուսանկարների հավաքածու ունի, որոնց ժամանակագրությունն սկսվում է 1860 թ.-ից: Եզակի իր առաքելության մեջ, «SAVE նախագիծը» պահպանում է աշխարհով մեկ սփռված հայերի (ոչ միայն պատմական Հայաստանի, այլ նաև տարբեր վայրերի, որտեղ նրանք երբևէ ապրել են) ժառանգության բեկորները` լուսանկարների և կյանքի մասին հիշողությունների միջոցով: Հավաքածուները ներառում են Օսմանյան, Ռուսական կայսրությունների և Պարսկաստանի, ցեղասպանության հետևանքով առաջացած Սփյուռքի, նախկին Խորհրդային Հայաստանի, ինչպես նաև այսօրվա Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանին վերաբերող լուսանկարներ: Միաժամանակ «SAVE նախագիծը» ողջունում է նոր հավելումներ Հայաստանից: