06.05.2010
Ազատ Վարտանեանը վերջին քսան տարիների ընթացքում հետազոտություններ է իրականացրել Արարատ լեռան տարածքում Նոյան տապանի մնացորդները հայտնաբերելու համար: Այս ընթացքում իտալացի ճանապարհորդը բազմաթիվ անգամ շրջել է Մասիս լեռան տարբեր սառցադաշտերի բազմաթիվ ճեղքերի ու խոռոչների մեջ և մեծ ջանքերի գնով հայտնաբերել է հնամենի փայտի եզակի կտորներ, որոնք վերջին վաթսուն տարիների ընթացքում հայտնաբերված կտորներից ամենահինն են: Կտորներից մեկը հայտնաբերվել է սառցադաշտի ճեղքերից մեկում, ծովի մակերևույթից չորս հազար երեք հարյուր հիսուն մետր բարձրության վրա, ինչը մինչև օրս ձեռք բերված գտածոների մեջ ամենաբարձրադիր վայրում հայտնաբերվածն է:
Տարիների ընթացքում ճանապարհորդը լեռան վրա հայտնաբերել է հայկական ներկայության բազմաթիվ հետքեր լեռան ստորոտի ամբողջ տարածքում, ինչպես նաև այն վայրերում, ուր ընդհանրապես արգելված է թափանցել: Ծովի մակերևույթից երկու հազար մետր և ավելի բարձրության վրա հայտնաբերվել են հայկական ավանների, եկեղեցիների, տների, ջրաղացների ավերակներ: Ցեղասպանության տարիներին Մասիս լեռան լանջերին սպանվել են տասնյակ հազարավոր հայեր: Ընդհանուր գերեզմանափոսերը, որտեղ հայտնաբերվել են չորս հազար հոգու մասունքներ գտնվել են Մեծ և Փոքր Մասիսների այն տարածքներում որոնք վերահսկվում են քուրդ զինյալների կողմից:
Մեծ վտանգների ենթարկվելով նա տեսագրել և լուսանկարել է Մասիսի ստորոտում գտնվող հայկական ավաններ, գ,ուղեր, ընդհանուր գեզմանատեղեր: Այս ամբողջ աշխատանքի արդյունք է հանդիսանում նրա վերջին մենագրությունը, որն աշխարհում միակն է, որ պատմում է այդ տարածաշրջանում զոհված հայերի մասին, ցույց է տալիս նրանց մասունքներն ու դրանց գտնվելու վայրը: Նախկինում նման փաստահավաք աշխատանքը անհնար է եղել զինվորական արգելքների պատճառով:
Վերջին տարիների ընթացում Ազատ Վարտանեանի գրքերը, լուսանկարներն ու ուսումնասիրութ-յունները ներկայացվել են Իտալիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում: