14.05.2010
Ալեքս Հինթոնը Նյուարքի Ռութգերսի համալսրանի Ցեղասպանագիտության և Մարդու իրավունքների ուսումնասիրման կենտրոնի գործադիր տնօրեն է և Մարդաբանության ու Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր: Նա նաև Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության առաջին փոխնախագահն է և խորհրդի անդան:
Նա հեղինակել է «Ինչ՞ու նրանք սպանեցին: Կամբոջան Ցեղասպանության ստվերում» (2005) մրվանակակիր գրքը, ինչպես նաև վեց այլ գրքերի խնբագիր կամ համախմբագիր` «Վերազգային Արդարադատություն. Գլոբալ մեխանիզմներ և տեղական իրականությունը Ցեղասպանությունից և զանգվածային բռնություններից հետո» (2010), «Ցեղասպանություն. Ճշնարտություն, Հիշողություն և Ներկայացում» (2009), «Կարմիր քխմերների գիշերը. Ցեղասպանությունը և Ժողովրդավարությունը Կամբոջայում» (2007), «Ոչնչացնելով տարբերությունը. Ցեղասպանության մարդաբանությունը» (2002), «Ցեղասպանություն. Մարդաբանական ձեռնարկ» (2002) և «Կենսամշակութային մոտեցումները զգացմունքներին» (1999):
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը 2010 թ. արժանացել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի մրցանակին:
Սարգիս Շահինյանը Շվեյցարիա-Հայաստան միության նախագահն է: Նա Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և նրա ժխտումը քրեորեն պատժելի արարք սահմանելու նախաձեռնության հեղինակներից է: Նա նաև նախաձեռնել է Շվեյցարիայում Թուրքական բանվորական կուսակցության ղեկավար Դուգու Փերինչեքի դեմ դատական գործընթացը Հայոց ցեղասպանության ժտտման համար:
Շվեյցարիա-Հայաստան միությունը 2010 թ. արժանացել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի մրցանակին: