11.11.2010
Նոյեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանրային ելույթով հանդես է գալու Միսաք Քելեշյանը` ներկայացնելու տարիների ընթացքում իր նախաձեռնությամբ տարբեր աղբյուրներից հավաքված լուսանկարային և տեսաժապավենային նյութերը, որոնցում արտացոլված են Մեծ Եղեռնից հետո ամերիկյան «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության կողմից Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Երուսաղեմում, Եգիպտոսում և Հայաստանում իրականացրած որբախնամ գործու-նեությունը: Հեղինակը բազում պրպտումներից հետո բացահայտել է Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծված պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող հետաքրքիր դրվագներ: Ուշագրավ է նաև Լիբանանի Ղազիրի որբանոցում հայ սաների պատրաստած և ԱՄՆ նախագահին նվիրաբերած գորգի պատմությունը:
Միսակ Քելեշյանը, համադրելով բազմաթիվ լուսանկարներում և տեսանյութերում արձանագրված պատկերները, ուշագրավ բացահայտումներ է արել նաև Բեյրութի հայ փախստականների ճամբարների պատմության վերաբերյալ:
Հեղինակի կողմից ներկայացվող որոշ լուսանկարներ, որոնք անդրադառնում են Մեծ Եղեռնին և հայ որբերին, ներկայացվելու են առաջին անգամ: