Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Կազմակերպություններ

1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիա»-յի պատմությունից




“Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիա”-ն ընդունվել է 1948թ. Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից և ուժի մեջ է մտել 1951թ. հունվարին: Այն հանդիսանում է ցեղասպանության իրավական սահմանումը և հանդիսանում է իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից իրականացվող բազմամյա կամպանիայի հանգուցակետը, ով ստեղծեց “գենոցիդ” եզրը` հենվելով ասորիների կոտորածների, Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության վրա: Բոլոր մասնակից երկրներին խորհուրդ էր տրվում կանխել և պատժել ցեղասպանության գործողությունները պատերազմական և խաղաղ իրավիճակներում: Կոնվենցիան վավերացրած պետությունների թիվը ներկայումս 137 է:


Raphael Lemkin

Ռաֆայել Լեմկին
(1900-1959)


   Ռաֆաել Լեմկինը ծնվել է Բեզվոդնիում, Լեհաստան (ներկայումս Վոլկովսկի մերձակայքում, Բելառուս) 1900թ. հունիսի 24-ին: 14 տարեկան հասակում Լեմկինը տիրապետում էր 14 լեզուների, ներառյալ ֆրանսերենի, իսպաներենի, եբրայերենի, իդիշ և ռուսերենի: Բիալիստոկում պրոֆտեխուսումնարանն ավարտելուց հետո նա սկսում է ուսումնասիրել լեզվաբանություն Լվովի Ջոն Կազիմիրի համալսարանում: Այնտեղ էլ Լեմկինը հետաքրքրվում է այն հանցագործության բովանդակությամբ, որը հետագայում ներառվում է ցեղասպանության գաղափարի մեջ` սկսելով հետաքրքրվել թուրքերի կողմից հարյուր հազարավոր հայերի անպատիժ կոտորածներով: Թուրք պաշտոնյան, ով պաշտոնապես հրամայել էր կոտորածները, չէր դատվել, ի տարբերություն երիտասարդի, ով, ինչպես ենթադրվում է, սպանել էր նրան: Լեմկինը տեղափոխվում է Գերմանիա` Հայդելբերգի համալսարան` փիլիսոփայություն ուսումնասիրելու և վերադառնում է Լվով` իրավունք ուսանելու համար` ավարտելուց հետո դառնալով Վարշավայի դատախազ: Լեմկինը մահանում է Նյու Յորքում 1959թ. 59 տարեկան հասակում: Ճակատագրի հեգնանքով նրա թաղմանը, ով իր կյանքը նվիրել էր ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակին, ներկա էին ընդամենը յոթ հոգի:
   Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լեմկինը շարունակում է ապրել ԱՄՆ-ում: Սկսած 1948 թվականից նա Յելի համալսարանում դասախոսում է քրեական իրավունք: Լեմկինը նաև շարունակում է իր պայքարը միջազգային իրավունքով ցեղապանության սահմանման և արգելման համար, ինչի համար նա պայքարում էր սկսած 1933թ. Մադրիդի կոնֆերանսից: Նա նմանատիպ պատիժ է առաջարկում մարդկության դեմ իրագործված հանցագործություների համար նաև 1945թ. Փարիզի Խաղաղության կոնֆերանսում, սակայն նրա առաջարկությունը մերժվում է:
   Լեմկինը ներկայացնում է ցեղասպանության կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը մի շարք պետություների` ցանկանալով համոզել նրանց աջակցելու այն: ԱՄՆ-ի աջակցությամբ բանաձևը դրվում է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը: 1951թ. Լեմկինը միայն մասնակիորեն է հասնում իր նպատակին, երբ ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ 20 երկիր վավերացնում է այն: Համաձայնագիրը ներառում է ցեղասպանության ֆիզիկական կողմը միայն, որը կոնֆենցիան բնորոշում է որպես`
... հետևյալ գործողություններից մեկը` իրականացված ոչնչացնելու նպատակով, լիովին կամ մասամբ, ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը, ինչպիսիք`

    ա.Խմբի անդամների սպանելը

    բ.Խմբի անդամներին լուրջ մարմնական կամ հոգեբանական վնաս պատճառելը

    գ.Մտածված կերպով ազդելը խմբի կյանքի պայմանների վրա` նպատակ ունենալով նրա ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը

    դ.Այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը

    ե.Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխում


UN session


Ցեղասպանության վերաբերյալ Լեմկինի բնորոշումը, ինչպես նշված է իր “Axis Rule in Occupied Europe” գործում, նույնպես ներառում էր այն, ինչը կարելի է համարել որպես ոչ ֆիզիկական, այլ հատկապես ցեղասպանության հոգեբանական ազդեցություններ, որոնք նա անձնապես բնորոշել է հետևյալ կերպ.

  • «Ընդհանրապես ցեղասպանությունը պարտադիր չէ, որ նշանակի ազգի ուղղակի բնաջնջում, բացառությամբ երբ այն ավարտվում է ազգի բոլոր անդամների մասսայական սպանություններով: Նախ հարկ է առանձնացնել տարբեր գործողությունների համակարգված ծրագիրը, որը նպատակ ունի ոչնչացնելու ազգային խմբերի կարևոր հիմքերը և հենց իրենց` խմբերին: Այսպիսի ծրագրի նպատակները կլինեին քաղաքական և սոցիալական կառույցների, մշակույթի, լեզվի, ազգային զգացմունքների, կրոնի, ազգային խմբերի տնտեսական գոյության ոչ ինտեգրումը, անձնական ապահովության, ազատության, առողջության, արժանապատվության ոչնչացումն, ու նույնիսկ այդպիսի խմբերին պատկանող անհատների ոչնչացումը: Ցեղասպանությունը ուղղված է ազգային խմբի որպես մի ամբողջական միավորի դեմ, և ներառված գործողություններն ուղղված են անհատների դեմ ոչ անձնապես, այլ որպես տվյալ ազգային խմբի անհատների:»

  • «Ցեղասպանությունն ունի երկու փուլ. առաջին` ճնշված խմբի ազգային մոդելի ոչնչացում, և երկրորդ`ճնշողի ազգային մոդելի հարկադրում: Այս հարկադրումն իր հերթին կարող է իրագործվել ճնշված բնակչության վրա, որին թույլ են տալիս մնալ տարածքում` ճնշողի ազգակիցների կողմից իրականացված բնակչության բնաջնջումից և գաղութացումից հետո»:
Photo by United States Holocaust Memorial Museum

Photo by United States Holocaust Memorial Museum

Չորս պետությունների ներկայացուցիչներ, ովքեր 1950թ. հոկտեմբերի 14-ին վավերացրել են Ցեղասպանության Կոնվենցիան. (նստածները ձախից աջ ) դոկ. Յոհն Փ. Չանգ (Կորեա), դոկ. Ջեն Փրայս-Մարս (Հայիթի), Վեհաժողովի Նախագահ դեսպ. Նասրոլլահ Ենտեզամ (Իրան), դեսպ. Ջեան Չաուվել (Ֆրանսիա), պր. Ռուբեն Էսքիվել դե լա Գարդիա (Կոստա Րիկա), ձախից աջ կանգնածներ` դոկ. Իվան Կերնո (Իրավական Գործերի Գլխավոր Քարտուղարի ասիստ.), պր. Թրայվե Լի (ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար), պր. Մանուել Ա. Ֆորներ Ակունա (Կոստա Րիկա) և դոկտ. Ռաֆաել Լեմկին (Ցեղասպանության Կոնվենցիայի հեղինակ): Լայք Սքսես, Նյու Յորք, 14 հոկտեմբերի, 1950:


Հրատարակված 1948-ին


Քաղվածք 1948թ. ՄԱԿ-ի Կոնվենցիայի ընդունման տարում Ջոզեֆ Գութմանի կողմից հրատարակած “The Beginnings of Genocide: An account of the Armenian Massacres in Worid War I” (Ցեղասպանության ակունքները. Մի կարծիք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված հայկական կոտորածների վերաբերյալ) գրքից:


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

    Վեց միլիոն հրեաների մասսայական բնաջնջումն իրապես համարվում է մեր ժամանակների մեծագույն, եզակի հանցանք: «Ցեղասպանություն» հատուկ գիտական տերմինը կիրառվել է` բնութագրելու մի ամբողջ էթնիկ խմբի կազմակերպված ոչնչացման փորձը: Կա կարծիք, որ մեր օրերում այսպիսի հանցանք իրականացնելու փորձ չի արվել, սակայն դա այդպես չէ:
    Նացիստները կազմակերպել էին աննախադեպ մասսայական սպանություններ` չլսված մասշտաբներով և «գիտական» դաժանությամբ: Սակայն մեր «լուսավորչական» դարաշրջանում մի ամբողջ ազգի ոչնչացման հսկայական փորձ է կուտակվել: Այն տեղի է ունեցել եթե ոչ ուղիղ Եվրոպայում, ապա նրան շատ մոտ, և զոհերը ոչ թե ինչ որ «վայրենի ցեղի» անդամներ էին, այլ քաղաքակիրթ քրիստոնյա ազգի: Եթե նացիստների «գիտական» արդյունավետության հետ համեմատած սպանության մեթոդները բավական պարզ են (գազախցիկները դեռևս հայտնի չէին), բայց և այնպես այնտեղ տեսանելի են այն բոլոր տարրերը, որոնք հետագայում «կատարելագործվեցին» նացիստների կողմից: Կար գործողությունների լավ մշակված ծրագիր, ընդհանուր վարչության համակարգված գործողություններ, որոնք ուղղորդված էին ուժեղ կուսակցական մեքենայի կողմից; կառավարության կողմից ամբոխին դաժանության հրահրել ներշնչելու փորձեր; բոլոր դիմադրող տղամարդկանց սպանություն; ընտանիքների ոչնչացում, կանանց և տղամարդկանց, երեխաներին և ծնողներին միմյանցից բաժանում; մասսայական տեղահանություններ, որի պայմաններում տեղահանվածների մեծամասնությունը մահանում էր ճանապարհներին; մյուսների ոչնչացումը հեռավոր շրջաններում` մասնավորապես կենտրոնացված ճամբարներում կամ «մահացու երթերի» ընթացքում:

Ամփոփում

    Որոշ ընթերցողներ արդեն գլխի են ընկել, թե ես ինչ ի նկատի ունեմ, այն է, երեսուն տարի առաջ թուրքերի կողմից իրականացված գազանությունները հայերի նկատմամբ: Սակայն ոմանք կասեն, որ այդպես չեն մտածել: Ահա սա է մեր ժամանակների ողբերգությունը: Մենք չափազանց շուտ ենք մոռանում: Երեկ զոհերը «միայն» հայերն էին, այսօր «միայն» հրեաներն են, բայց նաև լեհերն ու այլ եվրոպական ժողովուրդներ: Իսկ ո՞վ կլինի վաղը…


Թարգմանված է եբրայերենից. Յիվո Բլեթեր, Եբրայական Գիտական Ինստիտուտի ամսագիր, հատ. XXVIII. համ.2.1948:



Աղբյուրներ

“The Criminal Law of Genocide: International, Comparative and Contextual Aspects”
խմբագրված Ռալֆ Հենհամի և Պաուլ Բեհրենսի կողմից
http://www.preventgenocide.org/lemkin/
htt://en.wikipedia.org/wiki/Raphael_Lemkin
htt://en.wikipedia.org/wiki/Raphael_Lemkin





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am