Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ աշխատակիցները Տորոնտոյում մասնակցել են Ցեղասպանության և մարդու իրավունքների կրթական ծրագրին

24.08.2016


ՀՑԹԻ գիտաշխատողներ Գոհար Խանումյանը և Ռեգինա Գալուստյանը օգոստոսին Կանադայում մասնակցել են Ցեղասպանության և մարդու իրավունքների կրթական ծրագրին:
Դասընթացի շրջանակներում ուսումնասիրվել են մարդու իրավունքներին և դրանց կոպիտ խախտումներին վերաբերող ունիվերսալ հարցեր: Ինչու և ինչ պատճառներով են տեղի ունենում ցեղասպանությունները, ինչպես է առաջանում ժխտողականությունը, ինչ հետևանքներ են թողնում ցեղասպանությունները կանանց և երեխաների վրա, ինչ դեր ունեն միջազգային իրավունքն ու միջազգային կազմակերպությունները, ինչպիսի սոցիալական, տնտեսական և հոգեբանական ներազդեցություն կա ոճրագործների, վերապրածների և նրանց ժառանգների վրա, ինչպես կարելի է կանխել ցեղասպանությունները` այս հարցերի քննարկմանը մասնակցել են փորձառու գիտնականններ և սկսնակ հետազոտողներ:

Մասնակիցները ծրագրի ընթացքում ներկայացրել են թեմատիկ զեկույցներ: Գոհար Խանումյանը ներկայացրել է «Մեկ հայ-մեկ ոսկի. փրկության գործողություններ Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով զեկուցումը: Ռեգինա Գալուստյանը հանդես է եկել «Փոքր Ասիայի հոմոգենիզացիայի գաղափարը` որպես թուրքական ինքնության ձևավորման հիմնական բաղադրիչ» զեկույցով:

Այս տարի Ցեղասպանության և մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրի ամենամյա 15-րդ դասընթացին մասնակցել է շուրջ երկու տասնյակ ուսումնասիրող աշխարհի տարբեր երկրներից: Հայաստանը ներկայացրել են հինգ մասնակից:

Ամենամյա ծրագիրը երկշաբաթյա ակադեմիական կուրս է, որտեղ բարձրակարգ դասախոսներն ու տարբեր երկրներից ժամանած մասնակիցները ներկայացնում և քննարկում են մարդու իրավունքների, ցեղասպանության տեսությունների, Հայոց ցեղասպանության, Հրեական Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների, ժխտողականության, ցեղասպանության հոգեբանական ազդեցությունների, ցեղասպանության և միջազգային իրավունքի, ցեղասպանության կանխարգելմանն առնչվող թեմաներ ու հիմնահարցեր:

Դասընթացն անցկացվում է Տորոնտոյի համալսարանում:

Ծրագրի հիմնական նպատակներից է ցեղասպանագիտական համեմատական ուսումնասիրությունների միջոցով պատկերացնել ցեղասպանություններին և զանգվածային բռնության մյուս ձևերին նախորդող պայմաններն ու նախադրյալները, ինչը մեծապես կօգնի նախապես բացահայտել բռնության մոտալուտ նշանները և գտնել դրանց կանխարգելման ուղիները:

Զորյան ինստիտուտը և Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտը առաջին շահույթ չհետապնդող միջազգային կենտրոններն են` նվիրված ցեղասպանություններին, Մարդու իրավունքներին եւ Սփյուռք-Հայրենիք հարաբերություններին վերաբերող հետազոտություններին և արդի հարցադրումների փաստագրմանը:


Ծրագրի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ`

http://www.genocidestudies.org/GHRUP/index.html









ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am