Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին տրամադրվում է հարթակ՝ կիսվելու սեփական ընտանիքի՝ ցեղասպանությանը վերաբերող պատմություններով: Կարող եք կիսվել թե՛ բանավոր, թե՛ գրավոր փոխանցված պատմություններով, Եղեռնը վերապրած նախնիների լուսանկարներով ու այդ օրերից մնացած մասունք-պատառիկներով:
Ձեր փոխանցած հիշողությունը խիստ կարևոր է. բոլոր պատմությունները կուսումնասիրվեն, կհանրայնացվեն, իսկ ցանկության դեպքում մեզ տրամադրած հուշագրություններն ու լուսանկարները, կպահվեն ՀՑԹԻ գիտական ֆոնդերում:
Անհրաժեշտ են՝
1. պատմողի տվյալները,
2. վերապրողի տվյալները,
3. ժամանակաշրջանը,
4. բնակավայրը,
5. առկայության դեպքում լուսանկարներ,
6. այլ մանրամասներ:
Տեղեկություններն ուղարկել
info@genocide-museum էլ.հասցեին՝ նամակի թեմա նշելով՝
«Փոխանցիր հիշողությունդ» կամ
«Transfer your memory» կամ բերել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8: Մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (010) 390981-111: